ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գերմանական կողմի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում:
Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը մասնակցել է Բեռլինում անցկացվող Հատուկ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
Աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձր ղեկավարության, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
--00—ԱՊ