Ջրանջատում՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 4-ին ժամը 18:00-22:00-ն կդադարեցվի Գրիգոր Զոհրապի, Չուխաջյանի, Հասմիկի, Լուկաշինի, Սպորտի, Արա Սարգսյանի, Թերլեմեզյանի, Միրաքյանի, Ռ. Մելիքյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

--00—ՍՊ