ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news
Իրանի ռազմածովային ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ստացել են նոր ռազմավարական թևավոր հրթիռ, որն ունի ավելի քան 1000 կմ հեռահարություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Tasnim գործակալությունը հաղորդում է, որ հրթիռը մի քանի անգամ կընդլայնի Իրանի ռազմածովային պաշտպանության ծածկույթի գոտին:
Հրթիռը ռազմածովային ուժերին և ԻՀՊԿ-ին է հանձնվել հատուկ արարողության ժամանակ, որին մասնակցել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ։
Ըստ ԻՀՊԿ-ի նավատորմի փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրիի՝ «Աբու Մահդի» հրթիռը հնարավոր է արձակել երկրի խորքերից․ այն հաջողությամբ գործում է հակառակորդի էլեկտրոնային պայքարի միջոցների դեմ։ Բացի այդ, փոխծովակալի խոսքով, հրթիռը կարող է արձակվել նավից կամ մերձափնյա մեկնարկային հարթակից, կարող է որսալ մի քանի թիրախներ և թիրախին հարվածել տարբեր ուղղություններից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ