ԱԽ քարտուղարը Լուի Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

363342293_618333253722607_6473220015052501265_n

Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին: Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տեղեծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ընդգծելով՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը:

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

--00—ՅՄ