ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Երեկ եղանք Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Այս մասին թվիթերի էջում հայտնել է «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը։
«Արդեն 9 ամիս է՝ Ադրբեջանն արգելափակում է այդ ճանապարհը։ Երկու ամիս է՝ այնտեղ թույլ չեն տալիս անգամ ԿԽՄԿ ներկայացուցիչներին։
Լեռնային Ղարաբաղի 120 000 քրիստոնյա հայեր սովամահ են լինում: Սա ցեղասպանություն է»,-ասված է գրառման մեջ:
--00—ՅՄ