ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Թուրքիան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերաինտեգրման գործընթացը հարթ կընթանա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք կարծում ենք վերաինտեգրման գործընթացը շատ հեշտ չի լինի, բայց հույս ունենք, որ հարթ կընթանա և կավարտվի առանց նոր ողբերգությունների», - Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է իր ելույթում, որ հեռարձակել է TRT Haber հեռուստանընկերությունը։
--00—ԼՀ