ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինում գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական բյուրոյի նախագահ Իսմայիլ Հենիյեի հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Պաղեստինում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակելու հնարավորությունները:
Նշենք, որ «ՀԱՄԱՍ»-ի «İzzeddin el-Kassam» ռազմական թևի բրիգադների խոսնակ Էբու Ուբեյդեի տեղեկացմամբ՝ իրենց մոտ գտնվում է 200-ից 250 պատանդ, որոնք գերեվարվել են Իսրայելի տարածքից:
«ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի միջև ռազմական վերջին բախումները սկսվել են հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի ուղղությամբ խմբավորման ձեռնարկած լայնամասշտաբ հարձակմամբ:
--00—ՅՄ