Ես ոչ մի գործողության չեմ մասնակցել․ Վագիֆ Խաչատրյանը ցուցմունք է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

image_750x_652e3db524209

Բաքվում շարունակվող ապօրինի դատավարության ժամանակ Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքների մասով։ Նա հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ հանցագործություններին. «Այնտեղ ապրող ադրբեջանցիները մտերիմ էին ինձ հետ, ես բոլորին ճանաչում էի։ Մարտերի ժամանակ ես ոչ մի գործողության չեմ մասնակցել»։

Նշենք, որ Խաչատրյանի դեմ հարուցված կեղծ քրեական գործի դատավարության ժամանակ նրա փաստաբանը միջնորդել է ազատել իրեն հանձնառությունից՝ պատճառաբանելով, թե շաքային դիաբետով է տառապում և արտերկում բուժման կարիք ունի։ Խաչատրյանը չի առարկել այդ միջնորդությանը, ինչից հետո դատավորը նոր փաստաբան է նշանակել Ռադմիլա Աբդուլովային։

--00—ՅՄ