ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Իսրայել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին։
Այցի ընթացքում վերջինս կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Առաջիկա ուղեւորության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ինքը՝ Մակրոնը, հոկտեմբերի 20-ին լրագրողներին ասել է, որ կայցելի տարածաշրջան «առաջիկա օրերին կամ շաբաթներին», բայց միայն այն դեպքում, եթե այս այցը «թույլ տա օգտակար արդյունքների հասնել»։
--00—ՅՄ