ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Իսրայելն առաջիկա օրերին ակնկալում է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի այցը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։
Հրատարակությունը նշում է, որ Բլինկենը հրեական պետություն կժամանի չորրորդ անգամ՝ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո։ Ըստ թերթի՝ պետքարտուղարի այցը տեղի կունենա հաջորդ շաբաթ։
--00—ԼՀ