ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Իսրայել, որը նախատեսված էր այս շաբաթ, հետաձգվել է մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ, գրում է «Times of Israel»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է իր այցը Իսրայել մինչև հաջորդ շաբաթ»,- հայտնում է հրատարակությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ պաշտոնյային։
Սպասվում էր, որ Բլինքենը Իսրայել կժամաներ շաբաթվա վերջին, սակայն այժմ կժամանի հաջորդ շաբաթվա սկզբին, ասել է պաշտոնյան: Նշվում է, որ այցի հետաձգումը կապված չէ Բեյրութում վերջերս իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետ։
--00—ՅՄ