ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Եվրոպան իրեն մոտեցրեց վերջնական այլասերմանը ՝ որոշելով ԱՄՆ-ի մատուցմամբ դառնալ Ռուսաստանի ամենաոխերիմ թշնամին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Միացյալ Նահանգների դրդմամբ որոշելով դառնալ մեր երկրի ամենաոխերիմ թշնամին, Եվրոպան իրեն շատ մոտեցրեց վերջնական այլասերմանը։ Մեծ տերությունները վաղ թե ուշ պայմանավորվելու են, թե ինչպես են ապրելու տեսանելի ապագայում և նոր պայմաններում։ Վաշինգտոնը չի կարող խուսափել Ռուսաստանից, Չինաստանից և գլոբալ հարավի երկրներից: Եվ մեզ համար անիմաստ է լիարժեք հակամարտություն սկսել Ամերիկայի հետ»,-ասել է Մեդվեդևը՝ նշելով, որ Ռուսաստանը Եվրոպայի կանխատեսելի գործընկերն է, և հիմա նույնիսկ հաևաններ չեն, այլ իրական թշնամիներ։
Մեդվեդևի խոսքերով, հիմա ԵՄ-ն «զառանցում» է Ռուսաստանի լիակատար անկանխատեսելիության մասին, «խելահեղ դավադրության տեսություններ» է կառուցում, աստղաբաշխական գումարներ է ծախսում իր անվտանգության պահպանման համար։
«Եվրամիությունը կորցրել է Ռուսաստանին՝ որպես երկարաժամկետ ռազմավարական գործընկեր: Սա մեզ չի ուրախացնում, բայց դա փաստ է»,-ասել է Մեդվեդևը։
--00—ՅՄ