Չեխիան Հայաստանին գրեթե 18 միլիոն չեխական կրոնի չափով մարդասիրական օգնություն է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

l-0x0wh-786x458z-1

Ի պատասխան Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին` Չեխիան Հայաստանին տրամադրել է գրեթե 18 միլիոն չեխական կրոնի չափով մարդասիրական օգնություն։ Այս մասին հայտնում են Հայաստանում Չեխիայի դեսպանությունից:

«Հինգ միլիոնը կուղղվի «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագծերին, որը Չեխիայի արտաքին գործերի նախարարության գումարով կտրամադրի.

Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների ձմեռման և տան կահավորման համար կտրոններ,

Հիմնական սարքավորումներ հողագործության, այգեգործության, սնունդ պատրաստելու համար, ինչպես նաև, օրինակ, հավերի աճեցման համար,

Նոր աշխատանք գտնելու նպատակով վերապատրաստում,

Դրամաշնորհներ նոր բիզնես սկսելու համար:

Այս բոլոր նախագծերի նպատակն է օգնել հնարավորինս շատ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին ոտքի կանգնել:

Ս․ թ․ դեկտեմբերի 11-ին Երևանում Չեխիայի դեսպանատանը մենք պայմանագիր ստորագրեցինք «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավարության հետ»։

--00—ՅՄ