ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Իսրայելը չորեքշաբթի նոր ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Միաժամնակ, իսրայելական բանակը հայտարարել է, որ բարձրացրել է զգոնությունը՝ չբացառելով, որ Բեյրութում «Համասի» բարձրաստիճան պաշտոնյայի սպանությանը կարող են հետևել Իսրայելի հյուսիսային ուղղությամբ «Հեզբոլլահ» խմբավորման հարձակումները, գրում է Ամերիկայի Ձայնը։
«Համասը» մեղադրել է Իսրայելին՝ Սալեհ ալ-Արուրիի սպանության համար:
Հայտնի է, որ անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր «Հեզբոլլահը» չի դադարում հրթիռային գրոհները Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ, ինչ սկսվել է ռազմական հակամարտությունը հրեական պետության ու Իրանի աջակցությունը վայելող մեկ այլ խմբավորման՝ «Համասի» միջև;
ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ