ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) դադարեցրել է մարտական գործողությունները Գազայի հատվածի հարավի Ռաֆահ քաղաքի առանձին շրջաններում և բացել հումանիտար միջանցք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԻՊԲ արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրային։
«Առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00-ը Ռաֆահի Աս Սալամ թաղամասում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների տեղային և ժամանակավոր մարտավարական դադարեցում է լինելու՝ մատակարարումների նպատակով», - նշված է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրությունում:
Բացի այդ, Գազայի հատվածի հյուսիսի բնակիչներին կոչ է արվել գնալ ապաստարաններ տեղի ժամանակով ժամը 10:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ