ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Հունվարի 25-ին «Sputnik Արմենիան» 106.0 հաճախականությամբ կվերադառնա եթեր։ ՀՌՀ-ն միաձայն կողմ քվեարկեց «Տոսպա» ռադիո ընկերության լիցենզիայի չեղարկման կասեցմանը, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, և որ մենք մեզ համարում ենք ազատ երկիր` ունենալով արժանապատվություն, առաջարկում եմ կասեցումը չեղարկել և թույլ տալ «Տոսպա» ռադիոընկերությանը շարունակել գործունեությունը»,-ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
ՀՌՀ-ն գտնում է, որ այն մինիմալ պահանջները, որոնք պետք է կատարվեին, որպեսզի կասեցումը վերացվեր, կատարվել է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ