Բնական աղետները տարեկան 200 միլիարդ դոլարի վնաս են հասցնում ամբողջ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

1131393

Ջրհեղեղներից, արևադարձային ցիկլոններից, ձնաբքներից և կոնվեկտիվ փոթորիկներից համընդհանուր տնտեսական վնասը տարեկան կտրվածքով կարող է կազմել 185-200 մլրդ դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են հանգել շվեյցարական Swiss Re Insitute վերաապահովագրական ընկերության վերլուծական ստորաբաժանման հետազոտողները:

Զեկույցի հեղինակները, հիմնվելով 2022 թվականի տվյալների վրա, վերլուծել են նշված չորս բնական աղետների հնարավոր տնտեսական հետևանքները 36 երկրներում: Նրանք, ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, եզրակացրել են, որ դրանք հատկապես լուրջ սպառնալիք են Ֆիլիպինների համար, որտեղ ամենամյա վնասը կարող է կազմել երկրի ՀՆԱ-ի մինչև 3 տոկոսը։ Այդ առումով երկրորդ տեղում է ԱՄՆ-ը՝ ՀՆԱ-ի 0,38 տոկոս: Առաջին հնգյակում են նաև Թայիլանդը, Ավստրիան և Չինաստանը:

Բացարձակ ցուցանիշների առումով բնական աղետներից ամենամեծ տնտեսական վնասը հավանական է ԱՄՆ-ում: Այնտեղ վնասի հնարավոր չափը տարեկան կարող է հասնել 97 միլիարդ դոլարի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ