Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

photo_2025-02-01_21-17-57

Զերմուկում մեծ շուքով մեկնարկեցին Համահայկական երկրորդ ձմեռային խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության  նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Բացման պաշտոնական արարողությունը մեկնարկեց շոու ծրագրով, որին հաջորդեց մարզիկների պաշտոնական շքերթը: Այս տարի Համահայկական խաղերին ամենամեծ պատվիրակությունն ունի Ռուսաստանի թիմը` 211 մարզիկ, ամենաքիչ մասնակիցներն ունեն Նյու Դելիի,   Ուկրաինայի, Ստամբուլի, թիմերը։ 5-ական մասնակից ունեն Ուկրաինայի ու Ստամբուլի թիմերը, միայն մեկ մասնակից ունի Նյու Դելիի թիմը։ 

Մարզիկների անունից մարզական երդումը տվեց Դոնի Նախիջևանից Մարկո Կարապետյանը, իսկ մրցավարներինը` Դավիթ Բաղումյանը:

Համահայկական խաղերի պաշտոնական դրոշը բարձրացնելու պատիվը տրված էր ծանրորդ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանին, իսկ խաղերի ջահը վառեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ