ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Ֆուտբալի կանանց Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստ Լարա Կազանջյանը միացել է «Լանսին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Լարան ֆրանսիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիսը։
Կազանջյանը ծագումով Մոնրեալից է և նախկինում խաղացել է Կանադայի պատանեկան թիմերում:
2023 թվականին նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն և դրանից հետո Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ «Լանսի» կանանց թիմը գլխավորում է Ֆրանսիայի երկրորդ լիգան 10 տուրից հետո։
--00—ՅՄ