IT և ԱԹՍ վաշտեր են բանակում ստեղծվում, ժամանակակից պատերազմի ենք պատրաստվում. Վարդանով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Սահմանին ամրաշինական աշխատանքների մասին հասարակությանը պետք է իրազեկել, ոչ թե լրագրողներին արգելել նկարել իրականացվող աշխատանքները, հատկապես, երբ թշնամին շատ լավ տեղյակ է, թե ինչ է կատարվում, թաքցնելու իմաստ չկա։ Երբ հասարակությունը տեղյակ չի լինում, իր վստահությունը կորցնում է, չի իմանում, որ պետությունը մտածում է իր անվտանգության մասին։ Այս մասին 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ հայտնեց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեակավար Վովա Վարդանովը։

Անդրադառնալով պատերազմից հետո բանակի վերականգնմանը, Վարդանովը նշեց, որ աշխատանքներ տարվում են, բայց պետությունը պետք է աջակցի հայկական արտադրությանը, ոչ թե բյուրոկրատական դժվարություններ ստեղծի։  

Վարդանովի խոսքով, զորամասերում IT և անօդաչուներ կիրառող վաշտեր են ստեղծվում, պատրաստական աշխատանքներ տարվում են, բայց պետք է ինտենսիվ բնույթ կրեն, մեր անվտանգությունը պետք է ինքներս ապահովենք։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։