Ուզում են կալանավորել հայ մարդուն, որը բողոքել է մեր երկրում անարգել շրջող ադրբեջանցիներից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

8f511340b4676d70775f49e7f25b895d_1667567036

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Հայաստանում այս րոպեներին ուզում են դատեն ու կալանավորեն մարդու, որը մի քանի օր առաջ ֆեյսբուքում տեղադրել էր տեսանյութ, որում երևում էր, որ մի քանի մարդիկ ադրբեջաներենով Երևանի գլխավոր հրապարակում երգում էին «Ղարաբաղի» մասին։ Շինծու մեղադրանքը՝ «ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն»։

Կրկնեմ։ 

Հայաստանի քաղաքացի հայ մարդուն, ով բողոքել էր այդ ամենի դեմ, ուզում են կալանավորել։ 

Նորից կրկնեմ։

Հայ մարդուն ուզում են կալանավորել, որ ձայն է բարձրացրել, թե մեր երկրում ադրբեջանցիները անարգել շրջում ու հայի արժանապատվությունը վիրավորող երգեր են երգում։

Թուրքական օկուպացիան պոզով-պոչով չի լինում»։

--00—ՅՄ