ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թթաոյանը գրում է․ «Հանուն ձեր պաշտոնների ու իշխանությունը պահելու՝ թաքուն պահեցիք իրականությունը ու անտեսեցիք մեր ժողովրդի իրավունքները, կոծկեցիք ադրբեջանական հանցանքներն ու խախտումները։
Փոխարենը հնարավորություն տվեցիք՝ Ադրբեջանն աշխարհին տարածի կեղծիքներ ու դառնա խաղաղասեր:
Հիմա էլ ավելի մեծ ուժով սպառնում է Հայաստանին, իսկ դուք էլի ու էլի արդարացնում եք անթույլատրելի զիջումները։ Եվ այս ամենը հանուն` ձեր պաշտոնների, ու դա անում եք պառակտումը խորացնելու հաշվին։
44-օրյա պատերազմից հետո, առաջին օրերից սկսած, ամեն օր, ամեն ժամ ես ասել եմ, որ սահմանները չի կարելի որոշել մարդկանց տառապանքների ու իրավունքների հաշվին»:
--00—ՅՄ