Իշխանություններն իրենց փարատելու համար խոսում են «մարող շարժման» մասին, այն չի կարող մարել․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Screenshot_1

Արդեն տեւական ժամանակ է, ինչ իշխանականները շրջանառության մեջ են դրել «մարող շարժում» եզրույթը ավելի շատ իրենց փարատելու համար՝ մինչդեռ լավ չեն ընկալել Սրբազան շարժման բուն էությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Մենք՝ հայերս մեր սուրբ Առաքելական եկեղեցու հավատացյալներն ու ջատագովներն ենք եւ ամեն առիթով եկեղեցի ենք գնում մեր թե՛ ուրախության, թե՛ հոգսերի պատճառով, սակայն այսօրվա հոգսը համահայկական է ու եկեղեցու սպասավորներն են իջել ժողովրդի մեջ ու սովորեցնում են ճշմարտության ու առաքինության միջոցով մեր հայրենիքը փրկել կործանումից։

Սրբազան շարժումը ոչ թե նորովի մի բան է՝ այլ դարեր շարունակ ազգապահպանման ու միասնության միակ հենարանը։ Շարժումը չի կարող մարել քանի կա ու կլինի մեր հայ Առաքելական եկեղեցին»,- գրել է Բաբայանը։

--00—ՅՄ