Վստահ ենք, որ Էքս Ան Պրովանս և Մասիս քաղաքների միջև կիրականացվեն փոխշահավետ ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Screenshot_3

Հունիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր դեպարտամենտի փոխնախագահ, Էքս Ան Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասե նի գլխավորած պատվիրակությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին։

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ Էքս Ան Պրովանս և Մասիս քաղաքների միջև ձևավորված գործընկերության շրջանակներում կիրականացվեն փոխշահավետ ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերին։ 

--00—ՅՄ