Մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, կքննարկվեն Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

448136225_785376947050828_4363796995048677840_n

Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեցին Գերագույն հոգևոր խորհրդի աշխատանքները: 

Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը, իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին, հայցեց Սուրբ Հոգու շնորհներն ու առաջնորդությունը ԳՀԽ-ի հերթական ժողովն արդյունավետ կերպով անցկացնելու համար։ 

Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներին և ներքաղաքական զարգացումներին, Մայր Տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Եկեղեցական-հայեցակարգային հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ 

Օրակարգում ընդգրկված են նաև եկեղեցավարչական, թեմական, կրթադաստիարակչական տարաբնույթ հարցեր։

--00—ՅՄ