ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Բանակցություններ է ընթանում, որ Գոյ թատրոնը մնա նույն անձնակազմով, գործի նույն վայրում, բայց դառնա մասնավոր։ Թատրոնի շուրջ այս ամբողջ խնդիրը ինձնով է պայմանավորված, իմ պատճառով ուզում են թատրոնին պատժել։ Հենց այդ պատճառով ես, հավանաբար, թատրոնը կթողնեմ ու «կսիրեմ հեռվից»։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյանը։
«Գեղացին, որ գալիս է, պաշտոն է ստանում, զարմանում է, գիտի պետք է ենթարկվենք իրեն, ով չի ենթարկվում՝ պատժում են։ Թատերական մաֆիա կա հիմա, մի քանի սորոսականներ խորհուրդներ են տալիս նախարարին ու որոշում ամբողջ մշակութային քաղաքականությունը։ Սատանայական ծրագիր է իրագործվում, այս իշխանությունն էլ այն կատարում է, պետք է համաշխարհային չարիքի դեմ պայքարենք»,- ընդգծել է ռեժիսորը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ՅՄ