Բարսելոնայի ֆուտբոլիստը տեղափոխվեց ֆրանսիական ակումբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Faye-750x375

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Միկայիլ Ֆայեն տեղափոխվել է ֆրանսիական «Ռեն»։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Սենեգալի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար ֆրանսիական ակումբը վճարել է 10,3 մլն եվրո։

Ֆայեն կատալոնական ակումբ էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը խորվաթական «Կուստոյիցայից»՝ 1,5 մլն եվրոյի դիմաց։

Նախորդ մրցաշրջանը նա անցկացրել է ակումբի երկրորդ թիմի՝ «Բարսա Ատլետիկի» կազմում։

--00—ՅՄ