Պարեկներին կաշառք առաջարկած վարորդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

DSN00300-e1632404801862

Օգոստոսի 26-ին, կեսգիշերն անց, մայրաքաղաքի պարեկները Դավիթ Մալյան փողոցում ցանկացել են սթափության զննության ենթարկել «Նիսանի» վարորդին: 51-ամյա տղամարդը սթափության զննությունից խուսափելու համար, որպես կաշառք, առաջարկել է 20 հազար դրամ:

Պարեկային ծառայողները նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

--00—ՅՄ