ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները։
Ռուսական ՀՕՊ միջոցները Կուրսկի, Ռոստովի, Օրյոլի, Բելգորոդի մարզերի և Կրասնոդարի երկրամասի օդային տարածքներում գիշերվա ընթացքում ոչնչացրել են 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ապրիլի 11-ի ժամը 20:00-ից մինչև ապրիլի 12-ի ժամը 06:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով վնասազերծվել և ոչնչացվել են ուկրաինական 36 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում 18 ԱԹՍ՝ Կուրսկի մարզի, 13-ը՝ Ռոստովի մարզի, 2-ական ԱԹՍ՝ Օրյոլի և Բելգորոդի մարզերի և 1 ԱԹՍ՝ Կրասնոդարի երկրամասի օդային տարածքներում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
--00—ԱՀ