ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Փաշինյանն իր քաղաքական, ռազմաքաղաքական կատարյալ անմեղսանակության արդյունքում ստեղծել է այս վիճակը: Տասնյակ հազար հայ երիտասարդներ են զոհվել, կորցրել ենք Ղարաբաղը, դատարկվել է ղարաբաղը։ Այս մասին տեսաուղերձում ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Փաշինյանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս և հիմա արդեն մի նոր փուլ է մտել, ուզում է մեկընդմիշտ այս հարցը փակել և նաև հանել մեր հիշողությունից»,- նշել է Օսկանյանը:
Օսկանյանի խոսքով՝ Ադրբեջանի պահանջով Փաշինյանի առաջ չորս խնդիր է դրվել, առաջինը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը , որի արդյունքում որևէ հղում, Ղարաբաղի նկատմամբ իսպառ հանվում են։
Մանրամասները` տեսանյութում:
--00—ԱՀ