Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Ford Fusion»-ը ու «Mitsubishi»-ն․ վերջինը կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

photo_2025-04-12_14-49-16

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Կարգո»-ի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Բորիս Վ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Էդուարդ Թ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել «Mitsubishi»-ի վարորդին, սակայն թե՛ նա, թե՛ «Ford Fusion»-ի վարորդը հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ «Ford Fusion»-ի վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում։

--00—ՅՄ