ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Ավելի վաղ շրջանառվում էին լուրեր այն մասին, որ ակումբը չի ծրագրում երկարաձգել պայմանագրի ժամկետը 25-ամյա ֆուտբոլիստի հետ։
Սակայն խաղացողի գործակալը հերքել է այդ տեղեկությունները, իսկ ինսայդեր Իվան Կարպովը դրանք անվանել է «ապատեղեկատվություն»։ Կարպովի խոսքով՝ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները մտել են վերջնական փուլ, և կողմերը նախատեսում են այն ավարտին հասցնել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Սպասվում է, որ նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը։
Այնուամենայնիվ, չի բացառվում, որ Թիկնիզյանը փոխի ակումբային գրանցումը։ Եթե «Լոկոմոտիվը» ստանա ընդունելի փոխհատուցում, հնարավոր է նրա տեղափոխությունը եվրոպական ակումբներից կամ ՌՊԼ-ի առաջատար թիմերից որևէ մեկը։
Ավելի վաղ Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել Բրեմենի «Վերդերը», «Լեգանեսը» և «Սևիլյան», սակայն փոխհատուցման չափի շուրջ առաջացած տարաձայնությունների հետևանքով բանակցությունները ձախողվել էին։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ