Փաշինյանն իսլամ էլ կընդունի, եթե իմանա, որ այդպես կարող է իր իշխանությունը մեկ շաբաթ ավել պահել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսությունը Բաքվի պահանջն է, բայց Փաշինյանը ներկայացնում է, իբրև թե այդպես արդյունավետ է, դրա համար է նման որոշման եկել։ Միջնորդները ձևական չեն, պետք է վերահսկեն պայմանավորվածությունների իրականացումը։ Եթե առանց միջնորդի բանակցենք Ադրբեջանի հետ և նրանք խախտեն, ո՞վ է միջամտելու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։ 

Քաղաքական վերլուծաբանը, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, նշեց, որ Փաշինյանը միայն անհանգստացած է իր իշխանությունը երկար պահելու հարցով, հիմա Ռուսաստանի հետ է հարաբերությունները լավացնում, վաղը Արևմուտքի կողմ կգնա, մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ։ 

«Փաշինյանը, եթե իմանա մեկ շաբաթ ավել իշխանություն պահելու համար իսլամ պետք է ընդունի՝ դրան էլ կգնա, նա այսրոպեական շահ է փնտրում։ Արտաքին խաղացողները նրա որևէ հայտարարության լուրջ չեն վերաբերվում, ուժային կենտրոններին խաբս տալը, մատների վրա խաղացնելը նրանց մոտ միայն ծիծաղ է առաջացնում»,- ընդգծեց Բաղդասարյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ