ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Մայր Տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու համար հրավեր ստացել եմ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով 24News-ի այն հարցին, թե գործադրի անդամն արդյոք մասնակցելու է՞ նշված կարևոր արարողությանը։
«Հրավեր ստացել եմ, բայց գործուղման եմ կարծեմ այդ ամսաթվերին, դեռ վստահ չեմ», - նշեց Ավանեսյանը։
Նշենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նախատեսել է սեպտեմբերի 28-ին և 29-ին կատարել Մայր Տաճարի վերաօծման և սրբալույս Մյուռոնի օրհնության կարգ։
--00—ԱՊ