ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Վրաստանի իշխանությունները ձգտում են բարեկամական հարաբերություններ հաստատել բոլոր հարևան երկրների հետ, որպեսզի կայուն միջավայր ստեղծվի բիզնեսի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
«Մենք կենտրոնացած ենք բոլոր հարևան երկրների հետ խաղաղության ու կայունության և բոլոր հարևան երկրների հետ շատ բարեկամական հարաբերությունների վրա: Դա շատ դժվար է, բայց մեզ համար շատ կարևոր է կայուն և կանխատեսելի միջավայր ստեղծել բիզնեսի համար», - Վրաստանում անցկացվող Զբոսաշրջության համաշխարհային օրվա առթիվ Դավիթաշվիլիի ելույթից մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է Դավիթաշվիլին, Թբիլիսիի ընդհանուր քաղաքականությունը խաղաղությանն ու կայունությանը մեծ առաջնահերթություն տալն է։ Փոխվարչապետի խոսքով՝ Վրաստանի տնտեսական զարգացման համար կարևոր է կանխատեսելիությունը։
--00—ԼՀ