Գերմանացի լրագրողներին է ներկայացվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի հանցանքները և բռնի տեղահանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

461837046_10221542979723651_8742327337191300106_n

Արման Թաթոյանը հյուրընկալել է գերմանացի առաջատար լրագրողների, որոնց հանդիպումը տեղի է ունեցել Երևանի մամուլի ակումբի հրավերով։

Նա ներկայացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքները և արցախահայության բռնի տեղահանման ադրբեջանական մեխանիզմը: Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկակացվել են նաև Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցանքների (խմելու ջրի բացակայություն, հողերից ու տներից զրկում, անասնապահության և խոզաբուծությսան վերացում և այլն) ապացունցները, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:

Արման Թաթոյանը փաստերով է ներկայացրել «Շիակահող» արգելոցի հազարավոր ծառերի հատման ապացույցները, կառուցվող տասնյակ կլիոմետր ռազմական ճանապարհները, որոնք բնապահպանական աղետալի վնասներ են պատճառում Հայաստանին:

Արման Թաթոյանը հատուկ կարևորել է թե´ հայաստանյան, թե´միջազգային լրագրողների հետ համագործակցությունը, այս ներուժն ավելի լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունն՝ ադրբեջանական 

խախտումներն աշխարհին իրազեկելու, նորերը կանխելու համար` հատկապես COP29-ից առաջ։

Արման Թաթոյանը պատասխանել է նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի սահմանային հարցերին, Արցախյան վերջին պատերազմին և ադրբեջանական հանցանքներին:

Մենք կարևոր ենք համարում միջազգային լրագրողների այցերը Հայաստան կազմակերպելու առնչությամբ Երևանի մամուլի ակումբի (Yerevan Press Club) գործունեությունը և ակումբի հետ մեր շարունակական համագործակցությունը:

--00—ՅՄ