Երևանի ու Բաքվի բանակցությունների միջև դրական առաջընթաց կա. Բայրամովը՝ Լավրովին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում սպասվող բանակցություններից առաջ զրուցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ ասելով, որ Երևանի ու Բաքվի բանակցություններում կա դրական առաջընթաց։ Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը ուղիղ եթերում ցուցադրել է ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության կայքը։

«Ես ի նկատի ունեմ մայիս ամսին տեղի ունեցած հանդիպումները»,-պարզաբանել է նա՝ հավելելով, որ իր, Լավրովի ու Միրզոյանի մոսկովյան բանակցությունները պետք է տեղի ունենային դեռ անցած տարի, սակայն «չեղարկվել են ոչ այստեղ գտնվողների պատճառով»՝ ակնկարկելով հայկական կողմին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ