ԲՐԻԿՍ–ի երկրները համաշխարհային ՀՆԱ–ի մասնաբաժնով առաջ են անցել G7–ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23 , 24News

գ.p

ԲՐԻԿՍ–ի երկրները համաշխարհային ՀՆԱ–ի մասնաբաժնով առաջ են անցել G7–ի երկրներից։ Կազանում ընթացող ԲՐԻԿՍ 16–րդ գագաթնաժողովի ժամանակ նեղ կազմով հանդիպումից հետո ընդլայնված նիստի ժամանակ այդ մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը նշեց, որ ԲՐԻԿՍ–ի երկրների ներքին տնտեսությունների միջին աճը 2024–25 թվականներին, ըստ նախնական գնահատականների, կկազմի 3,8 տոկոս, մինչդեռ համաշխարհային ՀՆԱ–ի աճը նույն տարիներին գնահատվում է 3,2–3,3 տոկոս։

--00—ԼՀ