ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով ժամանել է Ղազախստան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսաստանի ղեկավարը կհանդիպի հանրապետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, իսկ բանակցությունները կանցկացվեն փակ և ընդլայնված ձևաչափերով։
Պետությունների ղեկավարները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ համագործակցության, տարածաշրջանային ու միջազգային հարցեր։ Հանդիպումից հետո նրանք համատեղ հայտարարություն կստորագրեն նոր գլոբալ կարգում ռազմավարական գործընկերության խորացման վերաբերյալ։
Բացի այդ, կողմերը կընդունեն մի շարք միջկառավարական, միջգերատեսչական և կոմերցիոն փաստաթղթեր։
--00—ՅՄ