Բլինքենը Ֆիդանի հետ զրույցում ընդգծել է Սիրիայի խաղաղ բնակիչների պաշտպանության կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

photo_2024-12-07_12-21-01

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց  է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացնում է պետքարտուղարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից: 

Բլինքենն ընդգծել է խաղաղ բնակիչների, այդ թվում՝ փոքրամասնությունների խմբերի անդամների պաշտպանության կարևորությունը Սիրիայում: 

«Պետքարտուղարը քննարկել է հակամարտության քաղաքական լուծման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն»,-ասված է հաղորդագրությունում:

 --00—ՅՄ