Ալեն Սիմոնյանը չի սպառնացել ու չի ճնշել Հովիկ Աղազարյանին․ ԱԺ նախագահի խոսնակը հերքում է լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

photo_2024_11_25_17_49_05.thumb_

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը հերքել է «Հրապարակ» օրաթերթի լուրը:

«Hraparak.am կայքը (այսուհետ Heqiatasac.am) հերթական սուտն ու կեղծիքն է տարածել ԱԺ նախագահի մասին` գրելով, թե իբր Ալեն Սիմոնյանը սպառնացել, ծաղրել ու ճնշել է Հովիկ Աղազարյանին` նրան ասելով, որ իրեն դրել է կինոյի տղու տեղը։

Եվ որ ամենակարևորն է` հարգարժան կայքն իր այդ սուտը վերնագրել է որպես էքսկլյուզիվ լուր։
Չնայած հա, համաձայն եմ, այն իրոք էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում»։

--00—ՅՄ