ՀՀ դեսպանը Չեխիայի ԳՇ պետի տեղակալի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերն է քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

s

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեխիայի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Միրոսլավ Հլավաչին է ներկայացրել Չեխիայում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Կարեն Մուրադյանին (նստավայրը՝ Բեռլին): Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը շնորհավորել է ՀՀ ռազմական կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ 

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։ Նույն օրը հավատարմագրման հանդիպումներ են կայացել նաև Չեխիայի Գլխավոր շտաբի արտաքին գործունեության գծով տնօրեն Յան Հուսակի և Չեխիայի ՊՆ արտաքին համագործակցության վարչության պետ Սիմոնա Բուչիլովայի հետ:
 

--00—ՍՊ