Սիրիական օկուպացված քաղաքի բնակիչներին անհանգստացնում է իսրայելական ռազմուժի ներկայությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

սս

Իսրայելական ուժերը Սիրիա են ներխուժել անցած տարվա դեկտեմբերին՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման ժամանակ, և շարունակում են մնալ օկուպացված Գոլանի բարձունքներին հարակից տարածքներում: Ավելի քան մեկ ամիս է, ինչ Սիրիայի հարավում գտնվող գյուղերն ու քաղաքները իսրայելական ուժերի վերահսկողության ներքո են:

Script Ավելի քան կես դար իսրայելական ուժերի վերահսկողության ներքո գտնվող Գոլանի բարձունքներին հարակից Սիրիայի Ալ-Քունեյտրա նահանգի վարչական կենտրոնի՝ Ալ-Բաաթ քաղաքի հայտնի պուրակներից մեկն այլևս դատարկ է. երեխաների ձայնը չի լսվում։

Անցած տարվա դեկտեմբերին, երբ Բաշար ալ-Ասադի ռեժիմը տապալվեց, իսրայելական ուժերը մտան քաղաք: Այժմ իսրայելական զինուժի «Մերկավա» տանկը կայանած է դատարկ ճոճանակներից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Իսրայելական ուժերը վերահսկողության տակ են վերցրել այն տարածքը, որն առանձնացված էր որպես բուֆերային գոտի՝ Գոլանի բարձունքների և Սիրիայի մյուս տարածքների միջև։ Գոտին հիմնվել է 1974 թվականի զինադադարի համաձայն, որն էլ վերջ դրեց երկու երկրների միջև բռնկված հերթական պատերազմին:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 
 

--00—ՍՊ