ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմադ ալ-Շարաան Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ բանակցությունների ժամանակ խնդրել է Ռուսաստանին` հանձնել պաշտոնանկ արված Բաշար ալ-Ասադին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշենք՝ նախօրեին տեղի է ունեցել ռուսական պատվիրակության հանդիպումը Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ Շարաայի հետ: Լրագրողների տվյալներով՝ Սիրիայի ներկայացուցիչը պահանջել է հանձնել Ասադին։ Սիրիական ԶԼՄ-ները հայտնել են, որ Դամասկոսը ցանկանում է Մոսկվայից փոխհատուցում ստանալ, ինչպես նաև «հաշվի առնել անցյալի սխալները»:
Սիրիան Ասադի վերաբերյալ պաշտոնական հրապարակային պահանջ դեռ չի ներկայացրել Ռուսաստանին։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ հանդիպման արդյունքներով ընդգծվել է Ռուսաստանի և Սիրիայի միջև ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա երկկողմ բազմապլանային համագործակցություն կառուցելու ձգտումը։
--00—ՍՊ