ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում դարձել է Հնդկաստանի ռազմական ոլորտի արտադրանքի արտահանման հիմնական ուղղություններից մեկը։
Գերատեսչության տվյալներով՝ 2023-2024 թվականներին Հնդկաստանի պաշտպանական արտահանման երեք հիմնական ուղղություններն են եղել Հայաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան։ Նշվում է, որ նախորդ 2022-23 ֆինանսական տարվա համեմատ Հնդկաստանի պաշտպանական արտահանումն ընդհանուր առմամբ աճել է 32,5%-ով։
Հնդկական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից սպառազինությունների խոշորագույն ներկրողը: Հնդկաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հայաստանի կողմից Հնդկաստանից սպառազինությունների ներմուծման ընդհանուր ծավալը ընթացիկ 2024-25 ֆինանսական տարվա սկզբին հասել է 600 մլն դոլարի։
--00—ՍՊ