«ՀԱՄԱՍ»-ը պետք է արմատախիլ անել․ ԱՄՆ պետքարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

67b1f368bd3ef67b1f368bd3f0173971543267b1f368bd3ed67b1f368bd3ee

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է Գազայի հատվածում խաղաղության հաստատման և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ապագայի մասին։

Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն ասել է. «Համասը չի կարող շարունակել գոյություն ունենալ որպես ռազմական կամ վարչական ուժ։ Եվ անկեղծ ասած, քանի դեռ նա մնում է ուժ, որը կարող է կառավարել, կամ ուժ, որը կարող է կառավարվել, կամ ուժ, որը կարող է սպառնալ բռնություն կիրառել, խաղաղությունը մնում է անհնարին»:

Ռուբիոն հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը «պետք է արմատախիլ արվի»։

--00—ՅՄ