Թրեյսին կլքի Մոսկվան, Երևանն էլ Քվի՞նը․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

գգ



«Իրավունք» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ` ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կփոխարինվի Թրամփի կողմից։ Նրա փոխարեն, ըստ ամերիկյան մամուլի ինսայդերական աղբյուրների, կարող է նշանակվել շուրջ 35 տարվա փորձ ունեցող կադրային դիվանագետ, ով 1980-ական թթ. աշխատել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը եւ շատ լավ ծանոթ է հետ խորհրդային տարածքին։ Այս մասին նշում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

«Մոսկվայում ԱՄՆ ներկայիս դեսպանին բոլորս ենք լավ ճանաչում։ Դա տխրահռչակ Լին Թրեյսին է, ով մինչ նշանակումը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էր եւ բավականին հաճախ էր հյուրընկալվում ՀՀ տարբեր տրամաչափի բարձրաստիճան պաշտոնյաների՝ չմոռանալով, իհարկե, ժամանակ գտնել սեփական հաճախորդ-փորձագետների համար։ 

Մոսկվայում դեսպանի փոփոխությամբ՝ փոխվելու է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, տրամաբանությունն է այդպես հուշում»:


Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 
 

--00—ՍՊ