Վիեննայում ՀՀ-ի և Թուրքիայի պատվիրակությունները քննարկել են հարաբերությունների կարգավորմանը հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

photo_2025-02-20_17-36-17

Փետրվարի 20-ին Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին հայտնում է Սարգիս Խանդանյանը։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը:

--00—ՅՄ