ՀՅԴ-ն Գյումրիում ի՞նչ ֆորմատով կմասնակցի ՏԻՄ ընտրություններին` կհայտարարենք. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

 ՀՅԴ-ն Գյումրիի ընտրություններին կմասնակցի, այդ մասին առաջիկայում հայտարարություն կանենք: Այս մասին այսօր ՀՅԴ 35–րդ ընդհանուր ժողովի բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Դաշնակցությունը Գյումրիում մասնակցություն ունենալու է, թե ինչ ֆորմատով, այդ մասին կհայտարարենք։ Մենք միշտ այն տեսակետին ենք եղել, որ պետք է լայն ընդդիմադիր ճակատ ձևավորվի, որ իրական արդյունք լինի։ 

Մեր տեղի կոմիտեն համապատասխան հայտարարությամբ հանդես կգա, իսկ թե Գյումրու ընտրություններն ինչպիսի ազդեցություն կունենան հետագա պրոցեսների վրա, կյանքն ու ժամանակը ցույց կտան։ Իրականում կարևոր գործընթաց է, բայց մյուս կողմից էլ պետք չի արհեստականորեն էդքան մեծ սպասում ձևավորել», - իր խոսքում նշեց Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ