ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Հայաստանի իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն Արցախի ղեկավարության հասցեին սկսել են ավելի մեծ ատելությամբ խոսել, քան Ադրբեջանն ու Իլհամ Ալիևը։ Այս մասին 24News-ի «Հարցազրույց Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Խոսելով Տավուշին հարակից գյուղերի հնարավոր հանձնման մասին՝ Սաղաթելյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել համահայկական միասնական օրակարգ ու թույլ չտալ, որպեսզի Փաշինյանը գնա այդ քայլին։ «Եթե ճիշտ աշխատենք ու կազմակերպենք, Տավուշը կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գերեզմանը», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ